‘ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’

997

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
«ՃՇՇ» աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’