‘ԱԻՆ-ը 3 նոր հակակարկտային կայան է բերել’

4067

Արմավիրի եւ Արագածոտնի մարզերը երեք նոր հակահրթիռային կայան է ձեռք բերել: Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին տրամադրել է ևս մեկ կայան, արդյունքում՝ երկու «Элия 3» կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին կայանները պատրաստ կլինեն գործարկման: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Նոր հրթիռային կայանների կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

Նախորդ հոդվածը‘Facebook-ը, Twitter-ը և Google-ը նոր տվյալներ են ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Ալկոհոլի ազդեցության տակ հարվածել է բժշկին’