‘ԱԻՆ. Թալին-Երեւան ճանապարհին մահացու ելքով վթար է տեղի ունեցել’

912

Մարտի 11-ին, ժամը՝ 16.23-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» և «Վոլկսվագեն » (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշների ավտոմեքենանները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ուղևորը (մոտ 60 տարեկան կին) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր` 1957 թ. ծնված Ռ. Ղ.-ը և վարորդ` 1987 թ. ծնված Ա. Թ.-ն, տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Թ.-ն մահացել է:

Հրշեջ-փրկարարները վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհի լվացում:

 

 

Նախորդ հոդվածը‘Առաջարկում են Աքրամ Այլիսլիին Նոբելյան մրցանակ շնորհել’
Հաջորդ հոդվածը‘Շրի Լանկայում դահիճը կախաղանի տեսքից հոգեխանգարվել է’