‘ԱԻՆ-ի շանը շնորհակալագիր են հանձնել’

853

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել շների պաշտպանապահակային, հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքների մրցույթ:

Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, սահմանապահ զորքերի, այլ կառույցների ծառայողական և անհատ քաղաքացիների շներ:
ԱԻՆ-ն է տեղեկացնում: Ըստ այդմ, մրցույթում իրենց ներկայացնում էր ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) Ջեկ անունով 3-ամյա արևելաեվրոպական հովվաշունը: Մրցույթի արդյունքներով՝ «Ջեկը կեցվածքի, արտաքին տեսքի և վարժեցման ընդհանուր դասընթացը գերազանց յուրացնելու համար արժանացել է 2 մեդալի, 1 գավաթի, շնորհակալագրի և դիպլոմի»: Վերջինը շանը հանձնել է մրցույթի գլխավոր դատավորը՝ Բելառուսի ոստիկանության գնդապետ, փորձագետ Օլեգ Լյուբաչկոն: Մրցույթը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, սակայն կազմակերպիչների խոսքերով՝ այն շարունակական կլինի:

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան-Լավրով հանդիպման մանրամասներ’