ԱԻՆ. Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից

519

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված և տեղումների բացակայության հետևանքով հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ առանձին շրջաններում հասնելով մինչև 39 աստիճանի:

Նախորդ հոդվածըՍերժ Սարգսյանով, Քոչարյանով-դաշնակով-Փաշինյանով սխալ էին, Լևոնը ճիշտ էր
Հաջորդ հոդվածըԼեռը փիղ ծնեց. «ՉԻ»