‘ԱԻՆ. ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

921

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը և Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի \”Զանգեր\” կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Նախորդ հոդվածը‘Վրաստանից «նեղացած» երգչուհին տեղափոխվել է Հայաստան (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրեշտակների շենքը (լուսանկար). Մամուլ’