‘ԱԻՆ. Հրդեհի վտանգավոր օջախները մարվել են (թարմացված)’

2666

‘

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր ժամը 15:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, 20 անտառտնտեսության, 3 բնապահպանության աշխատակից, «Լիդիան Արմենիա» ընկերության 10 աշխատակից, տեղում կիրառվում է 6 միավոր տեխնիկա: 

Ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա գյուղերի 60 գյուղապետ՝ մոտ 600 բնակչի հետ: 

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է  աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և  լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:

‘

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ մարզերում’