‘
Մարտի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը փակ է Գեղարքունիքի մարզի կողմից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
‘