‘ԱԻՆ տեղեկագիր. Ավտոմեքենան ընկել է գետը’

663

Թունավորումներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.55-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բրյուսովի թիվ 2 շենքի 5-րդ բնակարանի բնակչուհի` 1980 թ. ծնված Ն. Պետրոսյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

***

Դեկտեմբերի 11-ին, ժամը 04.03 տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախախանշաններով «Երևան», այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոններ են  տեղափոխվել Նոր Խարբերդի 25/2 տան բնակչուհիներ` 1991 թ. ծնված Ա. Զաքարյանը և 1971 թ. ծնված Ի. Զաքարյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ — Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես S600» մակնիշի 34 ST 452 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ`  1984 թ. ծնված Ա. Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նախորդ հոդվածը‘Դասագրքերի համար ԿԳՆ-ն հոնորար չի տալիս, այլ միայն երաշխավորում է’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է Խոսրովի արգելոցի տնօրեն’