‘ԱԻՆ. Տվյալներ արտակարգ դեպքերի հետեւանքով տուժածների եւ զոհերի մասին’

174

Արտակարգ իրավիճակների նախարարությունից քիչ առաջ iLur.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում, ԱԻՆ-ում գրանցվել է 259 արտակարգ դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73-ով ավել է(2012թ.-ին` 186 դեպք): Արդյունքում` զոհվել է 12, տուժել 50 մարդ, իսկ նախորդ տարի զոհերի ընդհանուր թիվը եղել է 26, տուժածներինը` 66:

Գրանցվել է հրդեհի 96 դեպք, 15 ՃՏՊ-ի (զոհվել` 6, տուժել 28 մարդ), թունավորման` 12 (տուժել է 21 մարդ), դիակի հայտնաբերման եւ արգելափակման վեց, ինքնասպան երկու փորձ, կենցաղային 120, ջրատար խողովակների վնասման 66 վթար եւ այլ դեպքերի 1 պատահար:

Ինչ վերաբերվում է նախորդ տարվա տվյալներին` հրդեհներների ընդհանուր քանակը կազմել է 84, ՃՏՊ-ն` 32, գրանցվել է թունավորման եւ դիակների հայտնաբերման 9 դեպք, արգելափակման` 8, ինքնասպանության` 9 (3-ը կատարվել է) եւ կենցաղային 29 պատահար:

Համեմատելով 2012-ի հետ` հրդեհների թիվը ավելացել է 14.3 %-ով, ՃՏՊ-ն նվազել 2.1 անգամ, թունավորումները 33.3%-ով ավելացել են, դիակի հայտնաբերման դեպքերը նվազել են 33.3%-ով, ինքնասպանության փորձերը նվազել են 77.8%, իսկ կենցաղային դեպքերը 4 անգամ ավելացել են:

Նախորդ հոդվածը‘Դրամահավաք՝ Տիգրան Հայրապետյանի աշխատանքների 3-րդ հատորի հրատարակման համար ‘
Հաջորդ հոդվածը‘Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել. «Ազատություն» ‘