Գագլոև․ ՌԴ–ին միանալը օսեթների դարավոր երազանքն է

144

Հարավային Օսեթիայում ապրիլի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Առաջին փուլի արդյունքներով՝ ընդդիմադիր Ալան Գագլոևն առաջ է անցել պետության գործող ղեկավար Անատոլի Բիբիլովից 3,5 %-ով։

«Ժամանակն ինքը, աշխարհում և հանրապետությունում ստեղծված իրավիճակը պահանջ են առաջացրել քաղաքականության նոր դեմքերի, որոնք կապված չեն անցյալի «ծանրքաշայինների» հետ։ Ժողովուրդը հոգնել է անօրինություններից և դատարկ խոստումներից։ Մեր հանրությունը բավական փոքր է, և ինչ-որ բան թաքցնել նրանից չափազանց  դժվար է, ու ժողովրդին անընդհատ խաբել հնարավոր չէ։ Մեր ժողովւրդը չի սիրում հանրահավաքներ անել, նույնիսկ եթե հոգնել է անցանկալի նախագահներից, զանգվածային բողոքի ցույցերը չափազանց հազվադեպ են լինում։ Չնայած դրան՝ գործող նախագահին «հաջողվել է» մի քանի անգամ ջերմաստիճանը հասցնել եռման կետին։ Մարդիկ դուրս էին եկել փողոց ու պահանջում էին կառավարության հրաժարականը և նախագահի իմպիչմենտը դեռ երկու տարի առաջ։ Մեծ դժվարությամբ հաջողվեց կայունացնել իրավիճակը, ես նույնպես բավական ջանքեր եմ գործադրել դրա համար»,- ընտրությունների առաջին փուլում իր հաջողությունն այսպես է բացատրել ընդդիմադիր թեկնածուն։

Գագլոևը նշել է, որ դեռ առաջին փուլում հստակ արտահայտել է իր վերաբերմունքը Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ։

«Մեր ժողովուրդը ձգտում է միավորվել հյուսիսային եղբայրների հետ Ռուսաստանի կազմում։ Նա այդ մասին հստակ արտահայտվել է 1992 թ․ հանրաքվեում, որում մասնակցությունը եղել է 96,9 %, և «կողմ» է քվեարկել 99,89 %-ը։ ․․․ Հյուսիսային Օսեթիայի հետ Ռուսաստանի կազմում միավորումը օսեթ ժողովրդի դարավոր երազանքն է, բայց վախենում եմ, որ այդ բախտորոշ թեմայի շուրջ շահարկումները վերջին ութ տարիներին կարող են վարկաբեկել ոչ թե գաղափարն ինքնին,- երազանքը հնարավոր չէ վարկաբեկել,- այլ այդ ուղղությամբ քաղաքական քայլերը։ Ուստի անհրաժեշտ է հաշվարկել յուրաքանչյուր քայլը»,- ասել է Գագլոևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Զելենսկին ադեկվատ չէ
Հաջորդ հոդվածըՊայթյուն թուրքական Բուրսայում