‘
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սուտյեսկա» – «Ալաշկերտ» հանդիպման տեսուչն ադրբեջանցի Ասիմ Խուդիևն է լինելու: Նա արդեն համապատասխան նշանակում է ստացել ՈւԵՖԱ-ի կողմից, գրում է ադրբեջանական մամուլը:
Տեսուչը պետք է գնահատական տա շվեդ մրցավարների բրիգադի աշխատանքին: Գլխավոր մրցավարը լինելու է Ալեն Բյերը:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի ու Հայաստանի ակումբների միջև առաջին խաղը կայանալու է հուլիսի 26-ին, բալկանյան այդ երկրում:
‘