‘«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ’

1768

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմն առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Վերջինս փոխարինել է Վարուժան Սուքիասյանին:

Ոսկանյանին «Ալաշկերտում» օգնելու է Անդրանիկ Բաբայանը, որը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ գլխավորում էր «Արարատ-Արմենիան», սակայն առաջնության մեկնարկից առաջ հեռացավ ակումբից:

Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում հասցրել է կարճ ժամանակ աշխատել «Ալաշկերտում»: 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը» և ընթացիկ առաջնության մեկնարկային մի քանի տուրից հետո հրաժարական տվեց: 

«Ալաշկերտի» մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Նախորդ հոդվածը’81-ամյա կատակերգուն դատապարտվել է սեռական ոտնձգության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին’