‘«Ալաշկերտ»-ը հաղթեց «Ստյաուա»-ին, սակայն դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից’

549

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ստյաուա»-ին: 

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ռումինական թիմի հաղթանակով 3:0 հաշվով:

Տանտերերի կազմում խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Տենասեն: 23-րդ րոպեին Մարմենտինին խփեց պատասխան գնդակը: 27-րդ րոպեին ռումինական թիմից կարմիր քարտ ստացավ Բելաշան և 11 մետրանոց նշանակվեց, որը անվրեպ իրացրեց Մարմենինին՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Առաջին կեսի վերջին րոպեին մեր թիմի կազմում մրցակցի դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Գալվաոն: Հաջորդ փուլ դուրս գալու համար երևանյան թիմին անհրաժեշտ էր երկրորդ կեսում ևս մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը և միարժամանակ անառաիկ պահել սեփականը: Ցավոք, այդ ամենը չստացվեց, քանի որ 59-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Կոմանը: 63-րդ րոպեին էլ կարմիր քարտի արժանացավ խաղի հերոս Մարմենինին:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Ալաշկերտ»-ը 3:5 հաշվով զիջեց «Ստյաուա»-ին ուր դուրս մնաց հետագա պայքարից:

«Ստյաուա» — «Ալաշկերտ»՝ 2:3

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Փյունիկ»-ը հաղթահարում է «Յաբլոնեց»-ի արգելքն ու դուրս գալիս որակավորման երրորդ փուլ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի’