‘Ալբանացին բարձրացել է Վատիկանի սուրբ Պետրոս տաճարի գմբեթ և սպառնացել ցած նետվել այնտեղից’

2347

Ուրբաթ առավոտյան մի տղամարդ բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթը և սպառնացել է ինքնասպանություն գործել, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է համոզել և ցած բերել նրան, հայտնում է РИА Новости-ն:

Agi գործակալության տվյալներով, գմբեթին բարձրացած մարդը 49-ամյա ալբանացի է եղել, որի արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Միջադեպի ընթացքում տաճարի դիտահրապարակ այցելել ցանկացող զբոսաշրջիկների մուտքը չի կասեցվել:

Աշխարհահռչակ տաճարի գմբեթը հաճախ է «օգտագործվում» բողոքի ցույցեր անցկացնելու համար: Նախորդ տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրիեստրա քաղաքում բնակվող մի ձեռներեց նույն կերպ փորձել է դժգոհություն հայտնել վարչապետ Մարիո Մոնտիի տնտեսական քաղաքականության դեմ: Այդ ժամանակ ցուցարարը դադացրեցրել էր իր միջոցառումը միայն 28 ժամ անց:

Նախորդ հոդվածը‘Ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանում գրանցում են գյուղի բնակիչներին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ինձ ոչ մի նախագահ պետք չի (Տեսանյութ)’