‘
Ալբանիայի հավաքանի երկրպագուների երկու խմբերի Mitrovices-ի և ‘Plisat’-ի միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ալբանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Էլբասան քաղաքի կենտրոնում գտնվող Մայիսի մեկի հրապարակում: Պատճառը եղել է խմբերից մեկի ցուցադրած սերբերեն պաստառը, որի բովանդակությունը հայտնի չէ: Արդյունքում խմբերը վիրավորել են միմյանց և տարատեսակ իրեր են նետել միմյանց վրա: Ֆանատները գործածել են նաև դանակներ, ինչի արդյունքում չորս երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց:
‘