Ալբանիան և Դանիան նվաճեցին ԵՎՐՈ-ի ուղեգիր, Իտալիան ու Անգլիան հաղթեցին

210

ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի հերթական խաղային օրը լի էր հետաքրքիր իրադարձություններով: 

Ալբանիայի հավաքականը Մոլդովայի դեմ մրցավեճն ավարտեց ոչ-ոքի ու նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր պատմության մեջ երկրորդ անգամ: 

Նույն խմբում Լեհաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ ու զրկվեց Եվրոպայի առաջնությունում հայտնվելու հնարավորությունից: Վերջին տուրում Չեխիային պետք է տանը չպարտվել Մոլդովային Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար:

Իտալիայի և Անգլիայի հավաքականները հաղթանակներ տարան համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի նկատմամբ: Այս խմբում Անգլիան արդեն նվաճել է ուղեգիր: Վերջին տուրում երկրորդ ուղեգրի հարցը կորոշվի Իտալիա — Ուկրաինա խաղում:

H խմբի առաջատարների պայքարում Դանիան հաղթեց Սլովենիային ու նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր: Սլովենիային հաջորդ ամռանը Գերմանիայում հայտնվելու համար պետք է տանը չպարտվել Ղազախստանին: 

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, C խումբ

Անգլիա — Մալթա 2-0

Էնրիկո Պեպե, 8 (ինքնագոլ), Հարի Քեյն, 75

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, C խումբ

Իտալիա — Հյուսիսային Մակեդոնիա 

Մատեո Դարմիան, 17, Ֆեդերիկո Կիեզա, 41, 45+3, Ջակոմո Ռասպադորի, 81, Ստեֆան Էլ-Շարավի, 90+3, Յանի Աթանասով, 52, 74

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ,  H խումբ

Դանիա — Սլովենիա 2-1

Յոակին Մելե, 26, Տոմաս Դիլեյնի, 54, Էրիկ Յանզա, 30

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ,  H խումբ

Ֆինլանդիա — Հյուսիսային Իռլանդիա 4-0

Յոել Պոչանչալո, 42, Դանիել Հականս, 48, Տեեմու Պուկի, 74, Ռոբին Լոդ, 88

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ,  H խումբ

Ղազախստան — Սան Մարինո 3-1

Իսլամ Չեսնոկով, 19, 51, Աբաթ Այմբեթով, 90+2, Սիմոնե Ֆրանցիոզի, 60

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ,  E խումբ

Մոլդովա — Ալբանիա 1-1

Վլադիսլավ Բաբոգլո, 87, Սոկոլ Չիկալեշի, 25

Եվրոպայի առաջնության որակավորման փուլ,  E խումբ

Լեհաստան — Չեխիա 

Յակուբ Պետրովսկի, 38, Տոմաշ Սոուչեկ, 49

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակով. «Ուելսի հետ պատասխան խաղը կլինի այլ պատմություն»
Հաջորդ հոդվածըՌոբերտ Փեյջ․ Ուելսի հավաքականն այժմ շատ լավ մարզավիճակում է