‘ԱլԳ քաղհասարակության ֆորումը Սահմանադրության փոփոխության մասին բանաձև է ընդունել’

1199

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում բանաձև է ընդունվել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Չեք անցկացնի» նախաձեռնության կայքից:

Ստորև ներկայացնում ենք ընդունված բանաձևի տեքստի` նախաձեռնության կայքի թարգմանությունը:

«Մենք՝ Կիևում անցկացվող՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Ֆորումի 7-րդ վեհաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանում առկա՝ ՀՀ Սահանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարական նորմերին:

Մեր մտահոգությունն են առաջացնում սահմանադրական փոփոխությունների մշակման և քարոզչության գործընթացները, այդ թվում՝ քաղաքացիներին տեղեկացնելու մասով հավասար հնարավորությունների ապահովման և քվեարկողների ցուցակների կազմման աշխատանքները, որոնք իրականացվում են ակնհայտ խախտումներով և այժմ արդեն անվստահություն են ներշնչում հանրաքվեի վերջնական պաշտոնական արդյունքների հանդեպ: 

Հիշեցնում ենք, որ Հայաստանի ազգային պլատֆորմն ավելի վաղ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը ժամանակավրեպ է և չի բխում հասարակության և պետության շահից, այլ արտացոլում է բացառապես ստեղծված քաղաքական կոնյուկտուրան:

Մեզ համար անընդունելի է, որ հասարակական ռեսուրսը միակողմանիորեն օգտագործվում է իշխող կուսակցության միակողմանի քարոզչության համար և իշխանության վերարտադրության շահից ելնելով: 

Մենք ընդգծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության նախագծում պատշաճ տեղ չեն գտել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրները: 

Հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության այս փոփոխության գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ընդունմանը մասնակցելու իրավունքի իրացմանը և այս հանգամանքն արժանի է բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնց առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը»: 

Նշենք, որ Ֆորումին մասնակցում են Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակությունները ներկայացնող պատվիրակներ: Բանաձևն ընդունվել է միաձայն՝ 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

 

Բնօրինակը.

 

We, the participants of the 7th Annual Assembly of the Eastern Partnership Civil Society Forum, hereby sharing the concerns of the Armenian Platform of the Civil Society Forum, declare that the process of the Constitutional Reform in the Republic of Armenia does not comply with the democratic principles and is unacceptable from the point of view of the Armenian as well as international community.

We are concerned that the processes of drafting the Constitutional changes and of the campaign for the referendum, including provision of equal opportunities for all while awareness raising, as well as the compiling of the voting lists, are implemented with several violations, and have already contributed to building mistrust towards the final outcomes of the referendum.  

We remind that the National Platform of the Eastern Partnership Civil Society Forum has already made a Statement mentioning that the Constitutional reform, as well as the referendum, initiated by the authorities of Armenia, are  untimely and are not stemming from the state’s and society’s interests; they merely reflect the immediate pragmatic interests of the group in power.

We consider unacceptable the ruling party’s practice of the use of the public resources for one-sided propaganda and for serving the interests of the reproduction of the incumbent powers.

We warn that several provisions, such as those related to the Human Rights and fundamental freedoms, local self-governance, protection and restoration of environment, proper use of natural resources, and many others are not properly defined in the draft Constitutional document.

We declare that the existing procedure of the Constitutional reform violates the rights of the citizens of theRepublic ofArmenia to participate in the decision making; it should be declared unacceptable by all those organizations whose mission is promotion and protection of human rights and democracy.

EaP Civil Society Forum

November 20, 2015

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Չարլզ. Սիրիական հակամարտության պատճառը երաշտն է’