‘Ալեգրին՝ Դիբալայի մասին’

2550

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Ալեգրին մեկնաբանել է հարձակվող Պաուլո Դիբալայի՝ մեկնարկային կազմում չընդգրկվելը:

«Պաուլոն չխաղաց, քանի որ այդպիսին էր իմ տակտիկական ընտրությունը: Նրա պրոֆեսիոնալ պատրաստվածությունը չի քննարկվում, սակայն խաղադաշտում առավելագույնը 11 ֆուտբոլիստ կարող է հանդս գալ: Դիբալան դեռ պետք է պայքարի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար:

Ինձ դուր չի գալիս, որ լրագրողներն ամեն կերպ փորձում են թեժացնել իրավիճակը: Այնպիսի տպավորություն է, որ ՉԼՄ-ները գրոհի են անցել և հոշոտում են Դիբալային»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության պատճառով կարող է հեռանալ թուրինյան ակումբից:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյանը խոստանում է բարեգործություն անել իր գումարների մի մասը, եթե դրանք կալանքից հանվեն’