‘
«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ իր համար դժվար է եղել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-ից կրած պարտությունից (1:4) հետո շարունակել մնալ թուրինյան ակումբում:
«Բոլորը զարմացած կլինեին, եթե ես հեռանայի Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո, բայց մենք պարտվեցինք: Ես ստիպված էի մտածել և հասկանալ, թե ինչ է ինձ հետ կատարվում, որպեսզի ուղին շարունակելու ուժ գտնեմ, քանզի հաջորդ մրցաշրջանում ավելի դժվար պիտի լինի:
Ես ոչ ոքի հետ չէի խոսում և երբեք այլ ակումբների նկատմամբ ինձ վրա պարտավորություն չեմ վերցրել, քանի որ ինձ համար առաջին տեղում միշտ «Յուվենթուս»-ն է եղել», — 49-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
‘