‘Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար’

1212

 

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Ապրիլի 2-ին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ղրղզտանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ և վաղը ոսկե մեդալի համար մղվող մենամարտում կփորձի հաղթահարել ղազախ Սակեն Բիբասինովի արգելքը: Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաև մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:

Նախորդ հոդվածը‘Լա լիգայի ակումբները բավականաչափ պարտքեր ունեն’
Հաջորդ հոդվածը‘Մահացության դեպքերը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են ‘