Ալեն Դելոնը հարցազրույց կվերցնի Զելենսկուց

138

Ֆրանսիացի հանրահռչակ դերասան Ալեն Դելոնը հարցազրույց է վերցնելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, հինգշաբթի հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Դելոնը Զելենսկու հետ կզրուցի ուրբաթ օրը TV5 Monde հեռուստաալիքի համար։

Նախկինում ֆրանսիացի դերասանը արդեն մասնակցել է հեռուստաալիքի հատուկ ծրագրին՝ ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի մասին։

86-ամյա դերասանը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետական տոների ցանկից հանվել է Առաջին նախագահի օրը
Հաջորդ հոդվածըՀանրաքվեի ժամանակ Զապորոժիեի մուտքը կվերահսկվի