‘
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան ավարտեց իր ֆուտբոլային կարիերան: «Միլանի» լեգենդներից մեկի վերջին ակումբը դարձավ «Մոնրեալ Իմպակտը»: Նեստան իր հրաժեշտի խաղից հետո խոսել է իր հետագա անելիքների մասին:«Ցանկանում եմ ուժերս փորձել մարզչի պաշտոնում: Պլանավորում եմ մի քանի ամսով հանգստանալ, իսկ հետո կդիտարկեմ հնարավոր տարբերակները,- նշել է 37-ամյա արդեն նախկին ֆուտբոլիստը:
‘