‘Ալեքսանդրու Կիպչու. Մխիթարյանը լավագույնն է, բայց չի կարող օգնել Հայաստանին ‘

2955

Ռումինիայի հավաքականի և «Անդերլեխտի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսանդրու Կիպչուն կարծում է , որ սեպտեմբերի 1-ին կայանալիք Ռումինիան- Հայաստան խաղում իրենք երեք միավոր կվաստակեն։

«Կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք, քան Հայաստանի հավաքականը,  չնայած որ մեր մրցակիցը մի քանի լավ խաղացող ունի ի դեմ Մխիթարյանի: Ես նրա դեմ խաղացել  ամիսներ առաջ «Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ։ Մխիթարյանը իմ աչքերում լավագույն խաղացողը թվաց: Սակայն նույնիսկ Մխիթարյանը չի կարող օգնել Հայաստանին հաղթել մեզ»,- ասել է ռումինացի ֆուտբոլիստը։

«Մենք պատրաստվում ենք հաղթել Հայաստանի ու Չեռնոգորիայի հավաքականներին և հույս ունենք 2-րդ տեղը զբաղեցնել խմբում և դուրս գալ եզրափակիչ փուլ»,- հավելել է Կիպչուն։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հրաժեշտ կտա յոթ խաղացողի’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Քին. Շուկայում հիմա այդքան էլ շատ լավ ֆուտբոլիստներ չկան’