‘Ալեքսանդր Արզումանյան. Կգաք երկուշաբթի, կտեսնեք, էլի, ով ոնց է քվեարկում ‘

756

Կգաք երկուշաբթի, կտեսնեք, էլի, ով ոնց է քվեարկում: Մեր աշխատանքն է դա, չէ՞, նոր է մտել այդ միջնորդագիրը. ժամանակ տվեք՝ նայենք, կարդանք, որոշենք: iLur.am-ի հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, այժմ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե երկուշաբթի օրն ինչպես է քվեարկելու դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրին:

Մեր հարցին, թե կուսակցությունում այս խնդիրը քննարկվե՞լ է, Արզումանյանն այսպես արձագանքեց.

«Կուսակցության հարցը չի: Ես էս թեմայով երկու ամիս առաջ իմ կարծիքը հայտնել եմ: Կգա երկուշաբթի օրը, կգնամ, որպես պատգամավոր կորոշեմ՝ ոնց եմ քվեարկում»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ Օսկանյանին որպես կասկածյալ ներգրավելու համար:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Ռյաբկով. Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն ձեռնարկվի ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում մտադիր են «միջազգային օդանավակայան» կառուցել Աղջաբեդիում՝ «ի հակակշիռ» արցախցիների ‘