‘
Ռուսաստանյան հայտնի մարզական վերլուծաբան Ալեքսանդր Բուբնովը բավական կոշտ կերպով է անդրադարձել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» (1:2) հանդիպման գլխավոր մրցավար, թուրքիացի Ջունեյթ Չաքիրի որոշմանը, որը հեռացրեց Նանիին:
«Այդ խաղի վերլուծությունը պետք է սկսել այդ թուրքական հրեշից: Չորս անգամ դիտել եմ: Այդպես էլ ցանկանում ես ասել. ի՞նչ նկատի ուներ այդ ապուշը: Ես սկսեցի բոլոր խախտումները դիտել եւ ի՞նչ տեսնեմ: Անհավատալի է: Առաջին խաղակեսի վերջում Արբելոան իրենից հեռու թողեց գնդակը, եւ Էվրան այն հասցրեց խլել: Արբելոան ոտքը մեկնած մխրճվեց նրա ոտքերի արանքը: Ու դրա համար նա ընդամենը դեղին քարտ ստացավ եւ այդ դրվագը 42-րդ րոպեին էր: Ինչո՞ւ էր նա համակրում «Ռեալին»: Որովհետեւ այնտեղ խաղում էր թուրք Օզիլը»,- Բուբնովի խոսքն է մեջբերում SportBox.ru-ն:
‘