‘
Ռուսաստանյան հայտնի մարզական վերլուծաբան Ալեքսանդր Բուբնովը մեկնաբանել է Մոսկվայի «Սպարտակի» տրանսֆերային քաղաքականությունն ու թիմի հեռանկարները Ռուաստանի առաջնությունում:
«Առաջատարներին հետապնդող թիմերից առավել որակյալ սելեկցիոն աշխատանք են կատարել «Սպարտակն» ու «Թերեքը»: Մեր աչքի առջեւ անընդհատ կատարելագործվող Յուրա Մովսիսյանի մասով ընդհանրապես հարցեր չկան, Սալվատորե Բոկետին պետք է ամրապնդի «Սպարտակի» համար ամենախնդրահարույց գիծը՝ պաշտպանությունը, իսկ Օգնեն Վուկոեւիչը բավական փորձառու է, կարծում եմ, որ նա ավելի ուժեղ է Կարիոկայից:
Թիմի նման համալրմամբ «Սպարտակը» կարող է առաջատար եռյակին հետապնդել: Թիմը մեդալների համա պայքարին մասնակցելու որոշ հնարավորություններ ունի, ճիշտտ է, «Զենիթին» դժվար կլինի շրջանցել»,- Բուբնովի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:
‘