‘Ալեքսանդր Գլեբ. «Ոսկե գնդակը» կտայի Ինյեստային’

1084

Բելառուսական ԲԱՏԵ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը համեմատել է «Բարսելոնայի» եւ «Արսենալի» մարզիչներին: Հիշեցնենք, որ Գլեբը հանդես է եկել այս երկու ակումբներում:

«Սեսկը հիանալի ֆուտբոլիստ է: Նրան ժամանակ է պետք՝ իրեն առաջատար զգալու համար: Կարծում են, նա «Բարսելոնայում» հաջողություն կունենա:

Ես Վենգերից ավելի շատ բան եմ սովորել, քան՝ Գվարդիոլայից, որի հետ խնդիրներ ունեի, չնայած ես հիմա հասկանում եմ, որ երես առած երեխայի պես էի ինձ պահում:

Եթե երեք «Ոսկե գնդակ» տրվեր, ապա դրանք կստանային Մեսին, Չավին եւ Ինյեստան: Մեսին արժանի է այդ մրցանակին, սակայն ես կտայի Ինյեստային»,- Գլեբի խոսքն է մեջբերում La Xarxa-ն:

Նախորդ հոդվածը‘Նաթանյահուն հայտարարել է Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս Հս.-ին Կորեային սպառազինություններով պարծենալուց առաջ կերակրել սեփական ժողովրդին ‘