Ալեքսանդր Գրիգորյան. «Կարծում եմ՝ դիմակայության ելքը կորոշվի Երևանում»

994

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ռեյնջերսի» դեմ կայանալիք առաջին խաղին ընդառաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մամուլի ասուլիս է անցկացրել:

«Դժվար է ասել, թե մենք ինչ խաղաոճ կընտրենք, քանի որ դա պայմանավորված է խաղի ընթացքից: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մենք չենք պատրաստվում հրաժարվել խաղալու մեր հիմնական սկզբունքներից: Մեզ համար գնդակի տիրապետումը շատ կարևոր է: Ու չնայած նրան, որ մենք արտագնա հանդիպում ենք անցկացնելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերահսկենք գնդակի տեղաշարժը»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:

Հարցին, թե որն է 2021-22 մրցաշրջանը 2 պարտությունով մեկնարկելու պատճառը, Գրիգորյանը պատասխանել է. «Առաջինի դեպքում պատճառն այն է, որ մենք վերականգնվում էինք «Շերիֆի» հետ անցկացրած խաղից ու չհասցրինք լիարժեք լիարժեք վերականգնվել: Երկրորդ խաղի դեպքում էլ պատճառն այն է, որ հիմնական կազմից 1 ֆուտբոլիստ էր մեկնարկային կազմում: Սրանք երկու օբյեկտիվ պատճառներ են»:

«Կարծում եմ՝ դիմակայության ելքը կորոշվի Երևանում: Ակնհայտ է, որ դիմակայությունում «Ռեյնջերսը» բացահայտ ֆավորիտ է է, բայց նման դեպքերում հաճախ անակնկալներ են լինում, երբ մրցակիցը լինում է լիարժեք պատրաստված ու նվիրված խաղին»,- եզրափակել է Ալեքսանդր Գրիգորյանը:

Նախորդ հոդվածըՋերարդը՝ «Ալաշկերտի» դեմ խաղի մասին. «Ուժեղ թիմի հետ ենք մրցելու»
Հաջորդ հոդվածըԼոկատելին կարիերան կշարունակի «Յուվենտուսում»