‘Ալեքսանդր Թարխանով. Մովսիսյանը ամբողջովին կփոխարինի Վելիթոնին’

570

Հայտնի ռուսաստանյան մարզիչ Ալեքսանդր Թարխանովը խոսելով Մոսկվայի «Սպարտակի» նորեկների մասին, նշել է.

«Ուորիսին չեմ ճանաչում, իսկ Մովսիսյանն արդեն ցույց է տվել իր ռմբարկուական հատկանիշները եւ կարող է մոտիվացիան կորցրած Վելիթոնին լավ փոխարինող դառնալ:

Բոկետին պետք է ուժեղացնի «Սպարտակի» պաշտպանությունը, չնայած վերջին ժամանակներս թիմը ինչքան էլ այդ օղակի համար տարբեր հավաքականների խաղացողներ էր գնում, օգուտը քիչ էր: Պետք է ընդհանուր թիմային խաղը կարգավորել, այլ ոչ թե առանձին օղակի. Պաշտպանության մակարդակը կախված է գրոհների մակարդակից եւ հակառակը»- Թարխանովի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերը. Ուղիղ միացում’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները մարզերում. Ուղիղ’