Ալեքսանդր Լազարյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

44

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում հոկտեմբերի 6-ից մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 17 տարեկան) առաջնության տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 323 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լազարյանը բարձրացրեց 134 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 137 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 141 կգ:

Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Լազարյանը հաջողությամբ գլխավերեւում պահեց 172 կգ-ոց ծանրաձողը, ապա 178 կգ եւ 182 կգ-երը՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Երկամարտի 323 կգ արդյունքով Լազարյանը հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Պոդկորիտովը (322 կգ), բրոնզե մեդալակիր՝ Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կուրզանը (319 կգ):

Նախորդ հոդվածըՖրանսիան առաջինն է, որը հաղթում է ԱԱ-ում, ԵԱ-ում եւ Ազգերի լիգայում
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 601 նոր դեպք, 26 մահ