Լոնդոնի «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 31-ամյա ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը կարիերան կշարունակի ֆրանսիական «Լիոնում», որտտեղից 2017-ին տեղափոխվել էր «Արսենալ», հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբը չէր երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
Ավարտված մրցաշրջանում Լյակազետը իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Լյակազետը լոնդոնյան թիմի հետ դարձել է Անգլիայի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր։ Նա «Լիոնի» պատանեկան, երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 1998-2017 թվականներին։