ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված և ռուսաստանյան բանակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Ալեքսանդր Նևզորովի ներկայացուցիչները չեն բողոքարկել դատավճիռը։
Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ։
«Նևզորովի նկատմամբ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել փետրվարի 16-ին, վճռաբեկ բողոք չի ստացվել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
Փետրվարի 1-ին Բասմանյան դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 2 հոդվածի «д» մասով և դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատավճիռը հեռակա է կայացվել, Նևզորովը դատավարությանը չի մասնակցել։
Հետաքննության տվյալներով՝ Նևզորովը մարտի 9-ին Instagram-ում և մարտի 19-ին YouTube-ալիքով ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածել Մարիուպոլում ՌԴ ԶՈՒ-ի կողմից ծննդատան գնդակոծության վերաբերյալ։ Հրապարակումն ուղեկցվել է տուժած խաղաղ բնակիչների ոչ հավաստի լուսանկարներով, որոնց աղբյուրը ուկրաինական ԶԼՄ-ներն են։ ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հաղորդել է, որ այդ տեղեկությունները կեղծ են, իսկ ՆԳՆ-ն Նևզորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Լրագրողի կնոջ տեղեկատվության համաձայն՝ նա մեկնել է Իսրայել։ Ավելի վաղ դատարանում հրապարակված գործի նյութերի համաձայն՝ Նևզորովը կեցության իրավունք ունի Իտալիայում։
Փոխանցում է tass.ru-ն։