‘
Այսօր Աֆիններում կայացավ ՈւԵՖԱ-ի արտահերթ համագումարը, որի ժամանակ նոր նախագահ ընտրվեց սլովենիացի Ալեքսանդր Չեֆերինը:
«Շնորհակալ եմ ֆանտաստիկ աջակցության համար: Սա մեծ պատիվ է, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն: Սա մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար, ով հպարտ է այս ամենով: Հպարտ է նաև իմ փոքրիկ, բայց գեղեցիկ Սլովենիան: Հույս ունեմ, որ մի օր ինձանով կհիանաք նաև դուք:
Ես թիմային խաղացող եմ, ոչ թե՝ շոումեն: Պատրաստ եմ իրագործել ծրագրերս, որպեսզի ՈւԵՖԱ-ին նոր մակարդակի հասցնեմ: Ուզում եմ, որ գլխավոր դերում լինեն ասոցիացիաները: Եկեք ֆուտբոլը միասին զարգացնենք: Եկեք միասին այն պաշտպանենք» :
‘