‘Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման’

826

ՌԴ Կիրով քաղաքի Լենինյան շրջանի դատարանը քիչ առաջ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց հինգ տարվա ազատազրկման՝ «Կիրովլես» ընկերության գույքի հափշտակման համար: Նա կալանքի է վերցվել դատարանի դահլիճում:

Այս մեղադրանքով ընդդիմադիր գործիչին սպառնում էր մինչև 10 տարվա ազատազրկում: 

Այս գործով մյուս մեղադրյալ Պ.Օֆիցերովին դատարանը դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Դատավոր Սերգեյ Բլինովը դատավճռի ընթերցման ժամանակ նշել է, որ գործում բացակայում է քաղաքական ենթատեկստը, ինչի մասին դատական նիստերի ժամանակ բազմիցս հայտարարել է Ալեքսեյ Նավալնին:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Բարշևսկի. Մեղավորը ոչ թե վարորդն է, այլ՝ սեփականատերը’