‘Ալեքսեյ Նավալնին կալանավորվեց 20 օրով’

2213

Մոսկվայի շրջանային դատարանը 20 օրվա կալանք է նշանակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ նրան մեղավոր ճանաչելով հրապարակային միջոցառման անցկացման կարգը խախտելու մեջ, որի հետևանքով վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ ունեցվածքին, փոխանցում է BBC-ի թղթակիցը:

Մեղադրանքի համար առիթ են ծառայել օգոստոսի 7-ի տեսահոլովակը, ինչպես նաև Նավալնիի ծրագրի օգոստոսի 24-ի եթերը և նրա թվիթերյան գրառումը, որտեղ քաղաքական գործիչը կոչ է անում մասնակցել կենսաթոշակային տարիքի դեմ սեպտեմբերի 9-ին անցկացվելիք բողոքի ակցիային:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քոչարյանի փաստաբանները կորցրել են իրականության զգացումը’