‘Ալեքսեյ Նավալնու գործով դատական նիստը հետաձգվել է’

895

Կիրովում դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեմ հարուցված քրեական գործով լսումները: Հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 24-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետաձգելու միջնորդությունը ներկայացրել են Նավալնու փաստաբանները՝ պատճառաբանելով, որ իրենց լրացուցիչ ժամանակ է հարկավոր գործի նյութերին մանրամասն ծանոթանալու համար:

«Մենք բավարարված ենք դատարանի որոշմամբ, թեև մենք միջնորդություն էինք ներկայացրել մեկ ամսով հետաձգելու մասին: Ես զգում եմ, որ դուք հիասթափված եք, որ նիստը տևեց ընդամենը կես ժամ: Սա իշխանությունների նպատակներից մեկն է, որ գործի նկատմամբ հետաքրքրությունը նվազի»,- դատարանի շենքից դուս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Նավալնին:

Մոսկովյան ժամանակով ժամը 14-ին Նավալնին իր փաստաբանների հետ միասին Կիրովում հանդես կգա մամուլի ասուլիսով, ինչից հետո երեկոյան կվերադառնա Մոսկվա:

Նշենք, որ Նավալնին մեղադրվում է «Կիրովլես» պետական ընկերությունից 16 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Նախաքննության տվյալենրով՝ ընդդիմադիր գործիչը հանցագործությունը կատարել է 2009 թվականին, երբ զբաղեցնում էր Կիրովի շրջանի նահանգապետի խորհրդականի պաշտոնը: Նավալնին ոչ մի մեղադրանք չի ընդունում: 

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բարսելոնա». բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում’
Հաջորդ հոդվածը‘Հարավկորեացի ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը կրկին ռեկորդներ է սահմանում YouTube-ում’