‘Ալեքսիս Սանչեսը ափսոսում է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ‘

1307

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն իրեն ուրախ չի զգում նոր ակումբում: Արդեն հիմա խոսակցություններ են պտտվում, որ չիլիացի ֆուտբոլիստը կարող է մոտ ժամանակներս  հեռանալ թիմից:

Ինչպես հայտնի է դարձել բրիտանական Mirror պարբերականին, «Վեստ Հեմի» հետ պարտված խաղի օրը, որին ի դեպ Սանչեսը չի մասնակցել, զրուցել է Լոնդոնի «Արսենալում» իր նախկին թիմակից, ներկայումս «Վեստ Հեմի»հարձակվող Լուկաս Պերեսի հետ, որտեղ նրան ասել է, որ փոշմանել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար:

Որոշ աղբյուրներ էլ Չիլիից պնդում են, որ Ալեքսիս Սանչեսը Լոնդոն մեկնելուց առաջ հանդերձարանում վիճել է Ժոզե Մոուրինյոյի հետ բոլոր թիմիակից աչքի առջև, որի ընթացքում պորտուգալացին նրան կտրուկ տոնով հայտարարել է, որ չի ընդգրկի թիմի կազմում առաջիկա հանդիպման համար:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստը չկայացավ. Քվորում չկար’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» դիտարկում է Վալվերդեի փոխարեն հրավիրել ակումբի լեգենդին ‘