‘Ալեքսիս Սանչեսը «Յունայթեդում» կարողանում է շփվել երեք հոգու հետ’

1070

Ըստ տարածված լուրերի` Ալեքսիս Սանչեսը ունի լեզվական խնդիրներ և այդ պատճառով խաղընկերներից միայն երեքի հետ կարող է նորմալ շփվել, հանդերձարանում իրեն գրեթե միայնակ է զգում: Չի բացառվում, որ հենց այս խնդրի պատճառով չիլիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Օլդ Թրաֆորդը»: Դավիդ Դե Խեա, Ռոմելու Լուկակու և Խուան Մատա. ահա այն ֆուտբոլիստները,  որոնց հետ շփվում է Սանչեսը: Ըստ երևույթին Ալեքսիսը այդպես էլ չի կարողացել նորմալ տիրապետել անգլերենին:

Ըստ  Times պարբերականի տարածած լուրերի` 29-ամյա ֆուտբոլիստը կարող է մրցաշրջանի վերջում հեռանալ Անգլիայից: Հավանական տարբերակը, ուր կարող է նա տեղափոխվել` Փարիզն է: Վերջերս Ալեքսիսը վատ տպավորություն չի թողնում, այդ մասին կարող են վկայել «Նյուքասլի» և «Բորնմուտի» հետ անցկացրած հանդիպումները, որոնցում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մյուս կողմից, «Մանչեսթերը» նույնպես դեմ չէր լինի վաճառել չիլիացուն և խնայել շաբաթական 505 հազար դոլար: Ինչ վերաբերում է թիմի գլխավոր մարզչին, ապա Մոուրինյոն նախկինում արդեն հանդես եկել էր հայտարարությամբ, որ հունվարին կցանկանար ձեռք բերել «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչին:

«Արսենալից» տեղափոխվելուց հետո Ալեքսիս Սանչեսի արդյունավետությունը միանգաից ընկավ: Համեմատության համար պետք է նշել, որ եթե լոնդոնյան թիմի կազմում չիլիացին անցկացրած 166 խաղում դարձել է 80 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ, ապա Մանչեսթերում նա Պրեմիեր Լիգայի շրջանակներում անցկացրած 20 խաղում խփել է ընդամենը 3 գոլ: Հիշեցնենք, որ հունվարին Ալեքսիսը կդառնա 30 տարեկան:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտներին’