‘Ալեքսիս Սանչես. Հաճախ կյանքս լի է բարդություններով’

1232

Չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսը, ով հունվարին «Արսենալ»-ից տեղափոխվեց «Ման. Յունայթեդ», դեռ չի տպավորում իր խաղով: Այս պահին ֆուտբոլիստը Շվեդիայում է, որտեղ Չիլիի հավաքականի հետ պատրաստվում է առաջիկա ընկերական հանդիպումներին: Սանչեսը պատմել է նոր ակումբում ունեցած դժվարությունների մասին:

«Որքան էլ պահանջկոտ եմ իմ նկատմամբ, ես ավելիին էի սպասում «ՄՅու» տեղափոխությունից: Բարդ էր միանգամից ամեն ինչ փոխելը: Նույնիսկ կասկածում էի՝ մեկնել Շվեդիա, թե ոչ: Թուլտվություն խնդրեցի բաց թողնել ընկերական խաղերը, բայց հետո փոշմանեցի և Կլաուդիո Բրավոյին ասացի, որ պետք է միասնական լինենք:

Ակումբային փոփոխությունը շատ կտրուկ ստացվեց: Բացի դրանից, հաճախ կյանքս լի է բարդություններով»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘Խաբի Ալոնսոյի խորհուրդը Լևանդովսկուն’
Հաջորդ հոդվածը‘Catalunya Radio. Չավին միայն մեկ դեպքում կվերադառնա «Բարսելոնա»’