‘Ալեքս Սալմոնդ. «Ելիզավետա II-ը հպարտ կլինի դառնալ Շոտլանդիայի թագուհին»’

772

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը երկու շաբաթ առաջ Բալմորալ ամրոցում ընդունելության է արժանացել Ելիզավետա թագուհու կողմից: Թե ինչի մասին են նրանք զրուցել՝ չի հաղորդվում:

Համենայն դեպս՝ առաջին նախարարը հերքել է մամուլի այն տեղեկատվությունը, թե թագուհին իբր անհանգստացած է Շոտլանդիայի անկախանալու հեռանկարով:

Շոտլանդական կառավարության ծրագրերի համաձայն՝ հանրաքվեի արդյունքում անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում Բրիտանիայի թագուհին կմնա նոր պետության ձևական ղեկավարը:

Ելիզավետա թագուհին ընդամենը մեկ անգամ՝ 1977 թվականին է հրապարակավ արտահայտվել Շոտլանդիայի անկախության մասին: Դրանից հետո նա այդ առիթով իր կարծիքը չի հայտնել:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս շոտլանդացիներին կոչ է արել մնալ Միացյալ Թագավորության կազմում: Չորեքշաբթի նա Daily Mail թերթի միջոցով կրկին շոտլանդացիներին կոչ է արել սեպտեմբերի 18-ի հանրաքվեում քվեարկել հօգուտ երկրի միասնականության: « Մեր միությունն անգին է, մի քանդեք այն,- գրել է Քեմերոնը և հավելել: — Եթե Միացյալ Թագավորությունը քայքայվի, նա կքայքայվի վերջնականապես: Ուստի ձեր ընտրությունն ակնհայտ է.« կողմ» քվեարկելով՝ ցատկ կատարել դեպի խավարը, կամ «դեմ»-ով ապահովել պայծառ ապագա Շոտլանդիայի համար»: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Գյուղի բնակիչները վռնդել են մեդրեսեի ղեկավարին՝ նրա սեռական կողմնորոշման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Պոռոշենկոն գոհ են Ուկրաինայում զինադադարի պահպանումից’