‘Ալեքս Ֆերգյուսոնը. «Լեսթերն» առաջնության ավարտից երեք տուր առաջ կապահովի չեմպիոնությունը’

998

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը չի կասկածում, որ «Լեսթերը» կկարողանա այս մրցաշրջանում նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

«Իհարկե, «Լեսթերը» կարող է դառնալ չեմպիոն: Ես վստահ եմ, որ Ռանյերիի գլխավորած թիմը կապահովի տիտղոսը Պրեմյեր լիգայի ավարտից երեք տուր առաջ»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է thesundaytimes-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին երեք տուրերում «Լեսթերը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին», կընդունի «Էվերտոնին» եւ արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ:

Առաջնության ավարտից 9 տուր առաջ «Լեսթերը» 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարների թվում է’
Հաջորդ հոդվածը‘Նոր մեղադրանքներ՝ Բլատերի ու Պլատինիի հասցեին’