‘Ալեքս Ֆերգյուսոնի օրական աշխատավարձը 108 հազար ֆունտ է’

808

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ակումբային դեսպանի կարգավիճակում ութ ամսում ստացել է 2 միլիոն 165 հազար ֆունտ ստերլինգ: Պայմանագրի համաձայն, Ֆերգյուսոնը պարտականությունները կատարում է տարվա ընթացքում 20 օրից ոչ ավելի: 73-ամյա մասնագետի օրական աշխատավարձը 108 հազար ֆունտ ստերլինգ է, հաղորդում է Guardian-ը՝ հիշեցնելով, որ Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի օրական աշխատավարձը 40 հազար ֆունտ է:

Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1986-2013 թվականներին: Այդ ընթացքում թիմը 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթել է «Միլանին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բլատերը նախազգուշացրել է Քաթարի Ֆուտբոլի Ասոցիացիային’