Ալեքս Ֆերգյուսոն․ Ռոնալդուն այս տարի արժանի է «Ոսկե գնդակի»

700

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է իր ֆավորիտին 2021թ․ «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Շոտլանդացի մասնագետը վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պետք է ստանա «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակի»։ Այս տարի նա իրար հետեւից ռեկորդներ է սահմանում»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Marca-ն։

2021 թվականին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում գոլերի քանակը հասցրել է 115-ի՝ գերազանցելով իրանցի Ալի Դաեիի ռեկորդը ազգային թիմերում խփած գոլերի քանակով։  Ռոնալդուն հավաքականում 10-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Դա նույնպես բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշն է։

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» արժանացել է 2008, 2013, 2014, 2016, 2017 թվականներին։

Նախորդ հոդվածըԻսպանիայի թիմի հարձակվողը Ազգերի լիգայի եզրափակիչում խաղացել է ոտնաթաթի կոտրվածքով
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1765 նոր դեպք, 38 մահ