‘Ալեքս Ֆերգյուսոն. Ես գիտեի, որ Չաքիրը անգլիական թիմերին յոթ կարմիր քարտ էր ցույց տվել’

732

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆորգյուսոնը մեկնաբանել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1:2)  մրցավար Ջունեթ Չաքիրի որոշումը կիսապաշտպան Նանիին հեռացնելու վերաբերյալ:

«Նման պահերից հետո դժվար է հավատալ քո արածի ճշմարտացիության մեջ: Բայց վերջին հաշվով պետք է ընդունել այն, ինչ եղել է եւ առաջ շարժվել: Այստեղ ոչինչ չես կարող անել: Դա մեր ակումբի պատմության հերթական օրն էր, թեկուզ՝ ոչ ամենահաջողը:

Ես գիտեի, որ Չաքիրը իր կարիերայի ընթացքում անգլիական թիմերին յոթ կարմիր քարտ էր ցույց տվել, բայց այժմ դա կարեւոր չէ:

Այժմ մենք պետք է ոգեւորենք մեր թիմին, մեր երկրպագուներին. մենք պետք է կիրակի օրը լավ խաղ նրանց պարգեւենք»,- նշել է Ֆերգյուսոնը:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկահայ նկարչի գործերը հետմահու գնահատվել են 30 մլն դոլար (Ֆոտոշարք)’