‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի ներկայիս կազմն ավելի ուժեղ է, քան այն թիմինը, որը 1999 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան եւ Անգլիայի երկու մրցաշար:
«Այժմ մեր թիմն ավելի ուժեղ է, քան 14 տարի առաջ: Այն ժամանակ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարզ չէր, կխաղային Պոլ Սքոուլզը եւ Ռոյ Քինը, իսկ Հենինգ Բերգը վնասվածք էր ստացել: Բացի այդ, ես ստիպված էի կազմում հայտավորել Ջոնաթան Գրինինգին, որն այդ պահին Պրեմիեր լիգայում ընդամենը 1-2 հանդիպում էր անցկացրել: Եվ նա մեդալ ստացավ ուղղակի նրա համար, որ նստած էր պահեստայինների նստարանին: Ահա թե ինչպիսին էր այն թիմի մակարդակը»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Բավարիային»` գոլերը խփելով հանդիպման վերջին վայրկյաններին:
‘