‘Ալեքս Ֆերգյուսոն. «Կարգապահությունը միակ փրկությունն է»’

1404

2003 թվականին Բեքհեմի վրա մարզակոշիկների թռիչքի մասին

Այդ պահին Բեքֆեմը մտածում էր, թե ինքն ավելի կարևոր է գլխավոր մարզչից: Բառացիորեն ասեմ՝. Բեքհեմը իրեն շատ կարևոր էր համարում և առավել, քան Ալեքս Ֆերգյուսոնը: Եվ դա դարձավ նրա համար մահացու դատավճիռ: «Արսենալի» հետ խաղի ժամանակ նա ինձանից 12 ֆունտ հեռավորության վրա էր: Դևիդը այդ պահին սկսեց կռվել: Հանդերձարանում ես գնացի նրա մոտ՝ վերցնելով ճանապարհին ընկած մարզակոշիկը: Ես այն նետեցի Բեքհեմի վրա, որը դիպավ ուղիղ աչքին: Բնականաբար, Դևիդը  վեր կացավ և եկավ դեպի ինձ, բայց խաղացողները նրան ժամանակին կանգնեցրին: Ավելի ուշ ես նրան ասացի. «Նստի’ր տեղդ. Դու քո սեփական թիմն ես մարմնավորում: Եվ դրա հետ կարող ես վիճել, որքան ցանկանում ես»: 

Հաջորդ оրը ես զանգահարեցի Դևիդին, որպեսզի միասին տեսանյութ դիտենք: Նա նստել և լսում էր ինձ, բայց այդպես էլ ոչ մի բառ չասաց: Ես հարցրեցի, թե հասկանո՞ւմ է արդյոք, թե ինչու համար է այս խոսակցությունը, սակայն նա այդպես էլ ոչ մի խոսք չասաց և չպատասխանեց: Արդեն հաջորդ оրը այս ողջ պատմությունը հրապարակեցին լրատվամիջոցները, և ես ասացի նրան, որ պետք է հեռանա:  Կարծում եմ, որ մինչև այսоր Բեքհեմը չի ընդունել իր մեղքը: 

«Մանչեսթր Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստի մասին 

Իմ ձեռք բերած ֆուտբոլիստներից ամենատաղանդավորը Քրիստիանոն էր: Ռոնալդուն գերազանցեց «Մանչեսթ Յունայթեդի» այն բոլոր մեծագույն ֆուտբոլիստներին, որոնց ես մարզել եմ: Իսկ տաղանդներ ես շատ եմ ունեցել: Միակ ֆուտբոլիստները, որոնք կարող էին կանգնել պորտուգալացու հետ նույն շարքում, Պոլ Սքոուլզն ու Ռայան Գիգզն էին, քանի որ նրանք կերտել են և շարունակում են կերտել «Մանչեսթր Յունայթեդի» պատմությունը արդեն երկու տասնամյակ: 

Սուտասան Ռունիի մասին 

Անցած մրցաշրջանի՝«Ասթոն Վիլա» հետ վերջին հանդիպումից հետո Ռունին և նրա գործակալը խնդրեցին թույլ տալ ֆուտբոլիստին այլ ակումբ տեղափոխելու (ինքը՝ Ռունին, այս փաստը ժխտում է): Դիմումն ուղղված էր ակումբի գործադիր տնօրեն  Դևիդ Հիլին: Այդ խնդրանքը մերժվեց:

Ուեյնը փորձում էր ձևավորել թիմը: Նա սպասում էր Oզիլի տրանսֆերին դեռ մինչև վերջինիս «Ռեալ» տեղափոխվելը: Բայց ես հստակորեն նրան հասկացրի, որ քիթը խոթում է իրեն չվերաբերող գործերի մեջ: 

Կյանքի վատագույն օրվա մասին 

Ես շատ ծանր տարա «Մանչեսթր Սիթիի» չեմպիոն դառնալու փաստը: Այդ օրը դարձավ ամենավատն իմ կյանքում, և ես լի էի հաստատակամությամբ «Սիթիից» ռևանշ վերցնելու: Այո,  1:6  հաշիվը իրական ջախջախում էր, բայց ես դրանից թշնամաբար չէի տրամադրվել Ռոբերտո Մանչինիի հանդեպ: Ամեն դեպքում Մանչինին սխալվեց, երբ ներեց Տևեսին և նրան թիմ վերադարձրեց:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 13-ին «Մանչեսթր Յունայթեդը» արտագնա խաղում հաղթեց «Սանդերլենդին» (1:0) հաշվով, սակայն այդ նույն ժամանակ ընթացող «քաղաքացիների» և ՔՊՌ-ի հետ հանդիպման ժամանակ, մրցավար Մայքլ Լեսլի Դինը, երբ հաշիվը 2:1 էր, ոչ մանչեսթրյան ակումբի оգտին ավելացրեց  5 րոպե, որն էլ որոշեց հաղթողին: Ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Էդին Ջեկոն հավասարացրեց հանդիպման հաշիվը, իսկ երկու րոպե անց Սերխիո Ագուերոյի խփած գոլը դրեց հանդիպման վերջակետը՝ «Էթիհադ» բերելով երկար սպասված չեմպիոնությունը:

Այդ իռլանդացի Ռոյ Քինը


Քինին ուղղակի չի բավարարում համբերութունը: Նա ծայրահեղությունների մարդ է: Ռոյն իրեն Պիտեր Պեն է համարում՝ միակն ու անկրկնելին:

Քինի մարմնի ամենաբարդ մասը լեզուն է: Այդ оրը ես հետաքրքրվեցի, թե ինչ է նրա հետ կատարվում: Այդ վայրկյանին նրա աչքերը կծկվեցին՝ ասես փոքր սև փայլող ուլունքներ լինեին: Նրան սարսափելի էր նայելը, բայց ես հանգիստ էի, որովհետև ծնունդով Գլազգոյից եմ:

Միակ բանը, որ ես երբեք չեմ թողել բարձիթողի՝ կարգապահությունն է: Թիմի վերահսկողությունը կորցնելը մահացու սխալ կլիներ: Կարգապահությունը միակ փրկությունն է:

Քինի ռեակցիա՞ն: Ռոյից կարելի է սպասել ինչ ուզեք: Բայց նա  անհատականություն է: Մի իրադրություն էր ստեղծվել, և ես պետք է բացատրեի նրան, թե ինչ է պատահել: Այդ հանդիպումը հանդերձարանում ուղղակի սարսափելի էր: Բայց ես չպետք է բաց թողնեի նրան, քանի որ խաղացողները այլ կերպ կնայեին ինձ:

Իմ ողջ կարիերայի ընթացքում ինձ բավարարել են ուժն ու կամքը բարդ որոշումներ ընդունելու համար: Այդ պահին Ռոյը հատել էր սահմանագիծը: Հետդարձի ճանապարհ չկար: Եվ ես ուրշ ելք չունեի, քան անել այն, ինչ արեցի:

2005-2006թթ. հանդիպումներից մեկից հետո իռլանդացինը ակումբային հեռուստատեսության եթերում քննադատել էր իր թիմակիցներին, որոնց շարքում էին Կիրան Ռիչարդսոնը, Դարեն Ֆլետչերը, Ալան Սմիթը, Էդվին վան դեր Սարը և Ռիո Ֆերդինանդը: Ֆերգյուսոնը դժվարությամբ կարողացավ հարթել կոնֆլիկտը, քանի որ թիմի առաջատարները ուզում էին խնդիրը լուծել բռունցքներով:

Բենիտեսի մասին

Նրա սխալն այն էր, որ մեր թիմերի հակամարտությունը վերածեց անձնականի: Հենց , որ դու կոնֆլիկտը դարձնում ես անձնական, ապա ինչ-որ բան փոխելու հնարավորություն այլևս չես ունենում: Նա հեռուստատեսային տեսախցիկների առաջ հագնում է ակնոցը և հանում է թուղթը: Փաստեր են: Սակայն այդ բոլոր փաստերը սխալ են: Ես այդ ժամանակ պատասխանեցի, որ Ռաֆան, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բանից վշտացած է: Ես նրան իսկապես ասացի. «Լսի’ր, դու թուլամիտ մարդ ես: Պետք չէր ամեն ինչ հասցնել անձնական հարաբերություններին»:

Նախորդ հոդվածը‘Այսօր լրանում է Գարեգին Երկրորդի գահակալության 15-րդ տարեդարձը’
Հաջորդ հոդվածը‘Արարատյան դաշտավայրի անօրինական արտեզյան հորերի փակումը թույլ կտա տարեկան տնտեսել ավելի քան 360 մլն խոր. մետր ջուր’