‘Ալեքս Ֆերգյուսոն. «Ռեալին» հաղթելու համար շատ հարմար պահ է’

518

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը անդրադարձել  է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչ առաջին մրցավեճին:

«ՄՅՈւ»-ն ի վիճակի է նվաճել Չեմպիոնների լիգան: Խաղացողնրի թիմային ոգին ուժեղ է: Ասում են, որ այս «Մանչեսթերը» այնքան էլ ուժեղ չէ, ինչպես նախորդ թիմերը: Սակայն մեր հիշողությունները երբեմն աղավաղվում են:  Նման բան ինձ հետ էլ է պատահում:

Իրականությունն այն է, որ այս թիմը պատկերացում չունի,  որ իրեն կարող են հաղթել: «Ռեալի» հետ հանդիպումը լակմուսի թուղթ կդառնա: Եթե առաջ անցնենք, ապա կարող ենք տիտղոսը նվաճել:

Կարծում եմ, այժմ շատ հարմար պահ է «Ռեալին» հաղթելու համար: Մենք Անգլիայի Պրեմիեր լիգան վստահորեն գլխավորում ենք, բոլոր խաղացողները շարքում են: Որպես կանոն, մրցաշրջանի այս հատվածում 2-3 խաղացող միշտ վնասվածք է ունենում: Մենք այդպիսիք չունենք եւ դա լրացուցիչ բոնուս է:

Մենք պատրաստ ենք հանդիպմանը:  Վստահ եմ, որ 0:0 հաշիվ չի լինելու: Նման դիմակայությունները միշտ հատուկ նշանակություն են ունենում: Ցավալի է, որ «Ռեալի»  հետ այսքան շուտ ենք հանդիպում: Եվ ցավալի է, որ այդ հանդիպումը չի կայանալու «Ուեմբլիում»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում մանկունյանցիների պաշտոնական կայքը:  

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հիշեցնում է թեկնածուներին՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ընտրողներին բաժանվող նյութերի» վրա ծախսել է շուրջ 9 միլիոն դրամ’