‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր-Լիգայում «Սթոք Սիթիի» հետ խաղում (2:0) «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի գոլը, որը հոլանդացու համար առաջինն էր փետրվարից սկսած:
«Երբ գոլազուրկ շրջանում ես լինում, ապա մտքիդ գալիս է, որ այլեւս երբեք չես խփի: Իսկ երբ խփում ես, ապա մտածում ես, որ սրանից հետո այլեւս չես վրիպի:
Վան Պերսին կարեւոր գոլ խփեց: Նա հիանալի մշակեց գնդակը Ռունիի փոխանցումից հետո եւ վաստակեց 11 մետրանոց հարված:
Իսկ ինչ վերաբերում է Վան Պերսիի կողմից գոլի բուռն նշելուն, ապա խոստովանեմ, որ նա քիչ էր մնում ինձ սպաներ: Նա մոռացել է, որ ես 71 տարեկան եմ: Բայց դա գոլի հիանալի նշում էր, որովհետեւ երկրպագուներն ու խաղացողները նույնպիսի զգացումներ են ապրում»,- նշել է Ֆերգյուսոնը:
‘