‘Ալժիրի նավթագազային համալիրում դեռ 7 պատանդ կա’

539

Ալժիրի արևելքում գտնվող «Ին-Ամենաս» նավթագազային հանքավայրում դեռ 7 պատանդ է պահվում, այդ թվում՝ 3 բելգիացի, 2 ամերիկացի, 1 ճապոնացի և 1 բրիտանացի, հայտնում է France-Presse-ը:

Այն մասին, որ համալիրում դեռ պատանդներ կան, հայտնի է դարձել նրանց պահող ահաբեկիչների հայտարարությունից:

Ավելի վաղ խմբավորման առաջնորդներից մեկը ԱՄՆ իշխանություններին առաջարկել էր 2 ամերիկացի պատանդների փոխանակել Միացյալ Նահագներում բանտում պահվող երկու գրոհայինների հետ:

Բացի այդ, Ալժիրի հատուկ ծառայությունների տվյալներով՝ անհայտ կորած են նավթագազային հանքավայրի աշխատակիցներից 18-ը, այդ թվում՝ 10 ճապոնացի և 8 նորվեգացի:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ’
Հաջորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ’